Թե հայրենյաց պսակադիր
Գողթնի քնարք լռել են
Երնուց թող գան անմահ հոգիք,
Հայոց քաջերը պսակեն
Թող գան բազմին Մասսի գագաթ
Երկնուց գունդ-գունդ հրեշտակներ,
Աստված իջնի ի Հայաստան,
Հայոց արյունը հոտոտե
Արծիվք, բազեք Հայաստանի,
և արագիլ ամռան հյուր,
Դուք հսկեցեք այս աշխարհին,
Պահպանեցեք հայոց տուն
Մոխիրներու վրա նստեք,
Ավերակներն շինեք բույն,
Եվ ծիծեռնակ գա ու երթա,
Մինչև հայոց գա գարուն